BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայ գրքի ցուցահանդես՝ Բեյրութում

Հայ գրքի ցուցահանդես՝ Բեյրութում
23.10.2014 | 16:25

Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը:
Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Էդիթ Պրինթ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, «Պրինթ ինֆո-Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, «Բուկինիստ» գրախանութների միավորման տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրենի տեղակալ Մադլեն Հովսեփյանը: Ներկայացված էին Հայաստանում գործող շուրջ 20 հրատարակչությունների գրքեր:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր և ելույթով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել քննարկումներ հայ գրքի տարածման նոր հնարավորությունների, գրքի միջոցով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների փոխհարստացման, հայոց լեզվի և ընթերցանության առջև ծառացած խնդիրների և այլ հարցերի շուրջ:
Հայաստանյան պատվիրակությունը այցելել է հայկական կրթական հաստատություններ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, հանդիպումներ ունեցել կրթական և մշակութային գործիչների հետ, ծանոթացել Բեյրութում և տարածաշրջանում հրատարակչական գործի զարգացումներին և առկա խնդիրներին: Հանդիպումների արդյունքում, բեյրութահայ համայնքը ամբողջական տեղեկություն է ստացել Հայաստանի հրատարակչական ոլորտի ձեռքբերումների, ապագա ծրագրերի վերաբերյալ, որոնցում զգալի տեղ են գրավում սփյուռքի պահանջներին համահունչ գրականության հրատարակման ծրագրերը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ